«Իշխանություններին առաջարկում ենք նախագահի ընտրության կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը (աշնանը-խմբ․)»,- հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիան:
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ իշխանությունները փակուղի են մտցրել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
«Իշխանության միակ արդարացումը Վենետիկի հանձնաժողովի կողմից աջակցությունն էր, որը, սակայն, տեղի չունեցավ։ Փակուղու մեջ է հայտնվել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, որից դուրս գալու հույս դեռևս ունենք: Մենք ամենաճիշտ ճանապարհն ենք առաջարկում: Հանրաքվե անցկացնենք՝ ժողովրդին հարցնելով, թե ինչպիսին պետք է լինի նախագահի ընտրության կարգը»,- հայտարարել է Էլենե Խոշտարիան:
Նրա խոսքերով, կարճատև ժամանակահատվածում հավաքվել է ավելի քան 154 հազար ստորագրություն, որով մարդիկ պահանջում են երկրի կառուցման հարցով իրենց դիմել :
«Կառավարության կամակոր քաղաքականության պատճառով կուսակցությունների ու ՀԿ-ների միջև երկխոսություն տեղի չունեցավ, արդյունքում հայտնվեցինք անելանելի իրավիճակում»,- նշել է Խոշտարիան: