Այսպես կոչված «Առանց կոնտակտի» ճանապարհային ոստիկանությունը Թբիլիսիի փողոցներում կհայտնվի հուլիսի մեկից՝ քաղաքացիական մեքենաներով:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ասել է, որ մեքենաները լինելու են տարբեր գույների, որոշները հնարավոր է լինեն տաքսի ծառայության կամ միկրոավտոբուսների տեսքով:
«Առանց կոնտակտի» ճանապարհային ոստիկանության պրակտիկան օգտագործվում է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, ամենուր դրական արձագանքներ ունի: Մեքենաների գունավորման հետ կապված՝ օրենքն ասում է, որ պետք է լինեն քաղաքացիական մեքենաներ, իսկ նախարարությունն ազատ է մեքենայի տեսակի, գույնի ու գունավորման հարցում։ Պրակտիկայում կա օրինակ, երբ մեքենայի առաջին հատվածը ներկված է ոստիկանական մեքենայի գույներով, իսկ ետևը՝ տաքսիի և երբ վարորդը վազանց է կատարում՝ մտածելով, թե առաջ է անցնում տաքսիից, տեսում է, որ իրականում դա ոստիկանական մեքենա է» ,-ասել է Թալակվաձեն: