Նախագահը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է Զուրաբ Պատարաձեի թեկնածությունը:
Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ Աջարիայի բարձրագույն խորհուրդը կսատարի նրան. «Հանրությանը հայտնի է, որ Արչիլ Խաբաձեն հայտարարել է իր հեռանալու մասին: Սա քաղաքական հայտարարություն է` հիմնավորված է ինտենսիվ քարոզարշավով, որին պատրաստվում է մասնակցել պարոն Խաբաձեն.
« Երեկոյան ինձ դիմեցին Կառավարության ղեկավարն ու նախարարները, և ես հավանություն տվեցի, Սահմանադրությանն ու օրենքներին համապաստասխան` Զուրաբ Պատարաձեին նշանակեցի Աջարիայում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ: Ես վստահ եմ, որ Աջարիայի բարձրագույն խորհուրդը մոտ ապագայում կընդունի իմ կողմից առաջադրված թեկնածությունը», -ասել է Մարգվելաշվիլին: