Աջարիայի պարեկապահակային ոստիկանության պետ Կախա Բուխրաձեն նշանակվել է Քվեմո-Քարթլիի ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Վրաստանի ողջ տարածքում պարեկապահակային ոստիկանությունում ռոտացիոն սկզբունքով փոփոխություններ են տեղի ունենում, ինչի հիման վրա Աջարիայի ոստիկանության պետ Կախա Բուխրաձեն նշանակվել է Քվեմո-Քարթլիի ոստիկանության պետի պաշտոնում»,- ասված է հայտարարության մեջ:
Առայժմ պարզ չէ, թե Աջարիայի ոստիկանությունն ով կղեկավարի: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ պաշտոնում կնշանակվի Ռուսթավիի ոստիկանության պետ Լևան Մաիսուրաձեն:
Վրաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ Բաթումիի հայտնի իրադարձությունները կապվում են ոստիկանապետ Բուխրաձեի անվան հետ։