
Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության նախարար Ավթանդիլ Մեսխիձեն հերքել է տեղեկությունը, թե ասիական բզեզը վնասել է նաև ցիտրուսի այգիները։
Ավթանդիլ Մեսխիձեն նշել է, որ ասիական բզեզի՝ ցիտրուսի այգիներին վնաս հասցնելու համար բնակչությունը նույնիսկ չի դիմել իրենց։
Ըստ Մեսխիձեի՝ ասիական բզեզի դեմ դեղամիջոցը բաժանվել է ցիտրուսի այգեպաններին՝ բզեզի հայտնվելը կանխարգելու նպատակով։
Նշենք, որ տարածված տեղեկության համաձայն՝ ասիական բզեզը հայտնվել էր նաև Աջարիայում և վնասել մանդարինի բերքը։