
Իրավապահները ծառերի ապօրինի հատման մեղադրանքով Սամցխե-Ջավախքում 4 քաղաքացու են հայնաբերել, իսկ առաջնային անտառամշակման հաստատության տեխնիկական պահանջերը խախտելու մեղադրանքով մեկ անձի բերման են ենթարկել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, իրավապահները Բորջոմիի և Ադիգենի շրջաններում վերոնշյալ անձանց ավտոմեքենաներից առգրավել են ապօրինի հատված ծառերի բներ:
Հետաքննությունն ընթանում է ապօրինի անտառահատման և տեխնիկական պահանջների խախտման հատկանիշներով: