«Jam-news» ապրիլի 24-ին Հայաստանը սգում է Օսմանյան Թուրքիայում իրագործված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ներկայացնում ենք հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա մասին Jam-news կայքի հոդվածը, որը հրապարակվել է նաեւ վրացերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն լեզուներով։

Մարդկանց հոսքը դեպի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, որը գտվում է Երևանի Ծիծեռնակակբերդի բարձունքում, չի դադարում արդեն երկրորդ օրը:

Մարդիկ ծաղիկներ են տանում դեպի անմար կրակը, հարգելով 20-րդ դարի սկզբի սարսափելի ողբերգության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, որ «տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր»:

Նրա խոսքով՝ հայության նյութական, մշակութային եւ քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք հինավուրց, հարուստ եւ ինքնատիպ քաղաքակրթության կրողն էին:

«1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Մենք թույլ չենք տա նոր ցեղասպանություն: Այլևս երբեք թույլ չենք տալու», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Screenshot_20170424-175511

Նախօրեին Երևանում կայացավ ամենամյա ջահերով երթը, որը կազմակերպում է ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության երիտթևը: Ավանդույթի համաձայն՝ երթը սկսվեց թուրքական դրոշի այրմամբ:

Screenshot_20170424-175519

Screenshot_20170424-175525Հայերի Ցեղասպանության հիշատակի օրն ընդունված է համարել ապրիլի 24-ը: Հենց այդ օրը 1915թ-ին Ստամբուլում կալանավորվել, այնուհետև սպանվել է հայ ինտելիգենցիայի ավելի քան 800 ներկայացուցիչ: Դրանից հետո սկսվեցին էթնիկ հայերի զանգվածային սպանություններն ու արտաքսումը, որի արդյունքում մեկուկես միլիոն մարդ զոհվեց:

Հայերի ցեղասպանությունն ընդունվել և դատապարտվել է այնպիսի միջազգային կառույցների կողմից, ինչպիսին է Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այն երկրների թվում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Կանադան է, Արգենտինան, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Ռուսաստանը, Բելգիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Նիդերլանդները, Ուրուգվայը, Հունաստանը, Կիպրոսը, Վատիկանը, Գերմանիան, Լիբանանը, ԱՄՆ 48 նահանգ:

Հայաստանը շարունակում է կոչ անել աշխարհի երկրներին 1915թ-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել: Թուրքիան չի ընդունում այդ փաստը, պայքարում է «ցեղասպանություն» եզրի օգտագործման դեմ, պնդում է, որ մարդիկ զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների և բախումների հետևանքով:

Screenshot_20170424-175531

2015թ-ին Հայաստանը մեծ մասշտաբով նշեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մայր աթոռ սուրբ Էջմիածնում սրբադասվեցին 1,5 մլն սպանված հայերը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1915թ-ի իրադարձությունները «նախորդ դարի առաջին ցեղասպանությունն» անվանեց: Եվրախորհրդարանը կոչ արեց Թուրքիային օգտագործել ցեղասպանության 100-ամյա տարելիցը հաշտեցման և ցեղասպանության ճանաչման համար:

Հայ փորձագետները կարծում են, որ 100-ամյա տարելիցն ու Հռոմի պապի հայտարարությունը բեկումնային պահ էին ցեղասպանության ճանաչման երկարատև արշավում:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի կարծիքով՝ այժմ պետք է շարունակել դիվանագիտական ջանքերը ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ.

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից հետո, գնդակը փոխանցվել է դեսպանատներին, որոնք պետք է ամեն օր աշխատեն իրենց երկրների քաղաքական գործիչների, հասարակության և մամուլի հետ՝ ձեռքի տակ ունենալով բավականին լուրջ մեկնարկային դիրք»:

Այսօրվա դրությամբ հայ-թուրքական հարաբերությունները սառեցված են, երկու պետությունների միջև սահմանը փակ է: Դիվանագիտական հարաբերություններ և տնտեսական կապեր չկան: Թուրքիան շարունակում է հերքել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, իսկ նրա քաղաքացիները, որոնք փորձում են այդ հարցը բարձրացնել, հետապնդվում են օրենքով:

Թողնել պատասխան