
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան փակում է վարչական սահմանը: Փակման պատճառը նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությունն է, որը տեղի է ունենալու վաղը` ապրիլի 21-ին:
Անվտանգության նկատառումներից ելնելով Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն սահմանը փակել է մինչև շաբաթ երեկո:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բիբիլովի երդմնակալությանը ներկա են լինելու հյուրեր Աբխազիայից, Դոնեցկից ու Լուգանսկից, Ռուսաստանից և Լեռնային Ղարաբաղից: