Ապրիլի 19-ին վրացական մամուլում առավելապես խոսվեց Վրաստանի նախագահ Գիորգի մարգվելաշվիլիի` Ֆրանսիայում ապրիլի 20-ի պաշտոնական այցի մասին:
- Այցի շրջանակներում նախատեսված է Մարգվելաշվիլիի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերարդ Լարշենի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների համալսարանի` «IFRI»-ի փորձագետների հետ:
- Ապրիլի 19-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գտնվել է Ստրասբուրգում, որտեղ ապրիլի 21-ին նախատեսվում է ԵԽԽՎ նստաշրջանին վարչապետի ելույթը: Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին: Պլանավորվում են նաեւ մի քանի այլ հանդիպումներ: Վրաստանի պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում նաև Վրաստանի Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն և Արտաքին գործերի նախարարի առաժին տեղակալ Դավիթ Զալկալիան, Ստրասբուրգում կմնան մինջև ապրիլի 21-ը: Թեմային անդրադարձան վրացալեզու մամուլի գրեթե բոլոր միջոցները:
- Եվրախորհուրդը լիովին աջակցում է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականեցմանը՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը` Վրաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ժան-Կլոդ Յունկերը ևս մեկ անգամ ընգծել է, որ Վրաստանը վիզայի ազատականեցման հետ կապված նոր պայմաններ չի ունենա: Կողմերը հույս են հայտնել, որ վիզայի ազատականացման գործընթացը հաջողությամբ կավարտվի առաջիկա ամիսների ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տեղի ունեցող իրավիճակը, տեղեկացնում է «kvira.ge» պարբերականը: Ինչ վերաբերում է Վրաստանի կողմից չպվերահսկվող Հարավային Օսիային, ապա նույն պարբերականից տեղեկանում ենք, որ Հարավային Օսիայի սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 5 քաղաքացի` Վրաստանի հետ, այսպես կոչված սահմանը անօրինական հատելու մեղադրանքով: Հատկանշական է, նոր ձերբակալվածները ազգությամբ ադրբեջանցիներ են: «Մի խումբ Վրաստանի քաղաքացիներ անօրիանակ հատել են սահմանը, Ախալգորիի շրջանում: Այս գործում նրանց աջակցել է Հարավային Օսիայի քաղաքացի, ինչի համար ստացել է որոշակի գումար: Վրաստանի քաղաքացիները հետ են ուղարկվել Վրաստան, իսկ հարավային Օսիայի քաղաքացու հանդեպ հարուցվել է քրեական գործ»,- ասված է Հարավային Օսիայի սահմանապահ ծառայության հայտարարությունում:
- 2015թ. ընթացքում Վրաստանի քաղաքական ուժերը ընդհանուր առմամբ ստացել են 12 մլն. 407.707 լարիի եկամուտ: Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործակալության փոխանցմամբ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եկամուտը 2015 թ. կազմել է շուրջ 3.3 միլիոն լարի: Երկրորդ տեղում է իշխող` «Վրացական երազանք» կոալիցիան` 1,5 մլն լարի եկամտով: «Միացյալ ժողովրդավարական շարժում» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախորդ տարվա եկամուտը նույնպես գերազանցել է 1 մլն. լարին: Փոխանցում է «interpressnews»-ը: Պարբերականը նաև հաղորդեց, որ Քութաիսիում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարական կազմակերպության կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ բանավեճ է տեղի ունեցել: Բանավեճը տեղի է ունեցել ակցիայի մասնակիցների և քաղաքացիների կողմից `«Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը պետական դավաճանության մեջ մեղադրելուց հետո:
- «Kvira.ge» պարբերականը, անդրաառնալով Հայաստանյան նորություններին գրում է, որ ՀՀ գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը «Պանամայի փաստաթղթեր» անվանումը ստացած օշորային սկանդալում ներգրավված լինելու պատճառով հրաժարական է տվել ՀՀ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից: «Վերջին օրերին «Պանամայի փաստաթղթեր»-ում և հայկական մամուլում իմ անունն է հիշատակվում: «Ցավում եմ, որ անունս հայտնվել է Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, ով յուրացրել է միլիարավոր դոլարներ» ,- ասված է Պողոսյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Պանամայում օֆշորային ընկերությունների շուրջ սկանալի մասին հայտնի դարձավ ապրիլի սկզբին: Այսպես կոչված` «Պանամայի փաստաթղթեր»-ը հրապարակել է լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը: Քննությունը պարզել է որ «Mossack Fonseca» ընկերության որոշ հաճախորդներ խուսափել են հարկերից: