Ապրիլի 14-ին Վրաստանում նշվում է Մայրենի լեզվի օրը:
Այս օրը Վրաստանում նշվում է 1990 թվականից ի վեր: Այն խորհրդանշում է 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները, երբ Խորհրդային իշխանությունները փորձում էին Վրաստանում որպես պետական լեզու թողել միայն ռուսերենը:
Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին․«1978 թվականի ապրիլի 14-ը մեր նորօրյա պատմության կարևոր էջերից է: Երբ Խորհրդային իշխանությունը փորձեց խլել ազգային լեզուների պետական կարգավիճակը, հազարավոր մարդիկ դուրս եկան Ռուսթվելիլի պողոտա: Սա առաջին դեպքն էր, երբ ավտորիտար համակարգը զիջեց ժողովրդին»: Տեղեկացնում է «interpressnew.ge»-ն: