2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 2.8 տոկոս:
Միևնույն ժամանակ, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տնտեսական աճն ապրիլին կազմել է 4.3 տոկոս:
Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին վստահեցրել է, որ այսպիսով շարունակվում է տարեսկզբից սկսված այն դրական դինամիկան, որի արդյունքում բարելավվում են մակրոտնտեսական ցուցանիշները:
Նախարարի խոսքով` այսօր Վրաստանի տնտեսության զարգացման առաջատար ոլորտներն են հյուրանոցա-ռեստորանային ոլորտը, շինանյութերի, սննդամթերքի և խմիչքի արտադրությունը:
Դիմիտրի Քումսիշվիլին անրադարձել է նաև գործազրկության և տարադրամի արժեզարկման մակարդակին: Նրա խոսքով` ապրիլին լարին իր դիրքերն ամրապնդել է 3,2 տոկոսով, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Քումսիշվիլին դրական է գնահատել նաև գործազրկության 12 տոկոսը:
Նախարարը նաև կանխատեսել է` զբոսաշրջության ոլորտի եկամուտը կկազմ 92 մլն դոլար: Վրաստանի փոխվարչապետը վստահ է, որ տարեկան կտրվածքով տնտեսական աճը գերազանցելու է 3 տոկոսի շեմը: