Նաուրու գաճաճ պետությունը համաձայնագիր է կնքել Աբխազիայի հետ

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի վարչապետ Բեսլան Բարցիցը և Նաուրուի խորհրդարանի խոսնակ Սիրիլ Բուրամանը բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

«Աբխազիան և Նաուրուն պետք է աշատեն միասին: Մենք կարևորում ենք Աբխազիայի հետ համագործակցությունը: Հպարտ եմ, որ այս օրերին գտնվում եմ աբխազ ժողովրդի կողքին»,-ասել է Բուրուման՝ վստահեցնելով, որ Աբխազիան և Նաուրուն ի զորու են զարգացնել երկկողմ համգործակցությունը տարբեր ոլորտներում:

Նաուրու կղզու վրա գտնվող ամենափոքր երկիրը՝  Նաուրուն 2009թ. ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

Հիշեցնենք՝ Աբխազիայի անկախությունը  2008թ. ռուս-վրացական պատերազմից  հետո առաջինը ճանաչել է Ռուսաստանը, որին հետևել են Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն:

 

 

Թողնել պատասխան