Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Պաշտպանության նախարարին բարեփոխումների իրականացման գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել: Այս մասին հայտարարել է վարչապետը նոյեմերի 7-ին՝ Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված աշխատանքային 100 օրվա ամփոփիչ միջոցառման ընթացքում: «Ուզում եմ բոլորն իմանան, որ այս բարեփոխումները չափազանց կարևոր են: Նախարարը ունի կառավարության աջակցությունը: Սա կարևոր է, քանի որ ռազմական ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Հարկավոր է մեր անվտանգության համակարգը հնարավորինս մոտեցնել եվրոպական չափորոշիչներին»,- հայտարարել է վարչապետը: Նրա խոսքերով Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հետաքրքիր զեկույց և ապագա ծրագրեր է ներկայացրել: «Անվտանգության տեսանկյունից բազմաթիվ մարտահրավերներ ունենք և մեր ռազմական, անվտանգության և պաշտպանության համակարգերը պետք է պատրաստ լինեն ամեն տեսակի մարտահրավերների համար: Ունենք նաևԱՄՆ-ի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության չափազանց կարևոր հուշագիր»,- ըստ «interpressnews.ge»-ի հայտարարել է կառավարության ղեկավարը։