
«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը ուղևերներին կոչ է անում չմիացված օդորակիչների դեպքում զանգահարել թեժ գիծ: Ընկերության հաղորդագրության համաձայն, գիծ դուրս եկած բոլոր միկրոավտոբուսներում օդորակիչներն աշխատում են:
«Տեղեկացնում ենք, որ այսօր հունիսի 25-ից ընկերության ղեկավարությունը բոլոր միկրոավտոբուսներին կոչ է արել միացնել օդորակիչները: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Թբիլիսիի միկրոավտոբուսների օդորակման համակարգի վերանորոգման համար ծախսված գումարը կազմել է 480 000 լարի: Ընկերությունը հավաստիացնում է, որ բոլոր միկրոավտոբուսներում օդորակիչները աշխատում են, չմիացված օդորակիչների դեպքում ուղևորերը կարող են զանգահարել թեժ գծի համարին՝ (032) 2 200 340: Նշենք նաև, որ օդորակիչների միացման դեպքում ծախսված հավելյալ վառելիքի դեպքում ընկերությունը փոխհատուցում է միկրոավտոբուսների վարորդներին»,-նշված է «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության տարածած հաղորդագրությունում։