Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավա փողոցում տեղի ունեցած 2 անչափահասի սպանության մեջ մեղադրվող անչափահասների վերաբերյալներ որոշում է կայացրել: Նախ տեղեկատվություն տարածվեց, որ դատարանը մեղադրյալներին անմեղ է ճանաչել, ավելի ուշ հաստատվեց, որ դատարանը մեղավոր է ճանաչել երեխաներից միայն մեկի սպանության մեջ մեղադրվողին։
Մասնավորապես, անչափահասներից մյուսի սպանության մեջ մեղադրվողներից մեկին անմեղ են ճանաչել, մյուսի մեղադրանքը կանխամտածված սպանությունից փոխվել է կանխամտածված սպանության փորձի:
Այս տղայի ընտանիքի փաստաբանի խոսքով, փաստացի, դատարանը հայտարարել է, որ առայժմ պարզ չէ, թե ով է սպանել անչափահասին: Տղայի հայրը պնդում է, որ դատական գործն ամբողջությամբ բեմադրված է: Դա, ըստ նրա, կապված է այն բանի հետ, որ մեղադրյալներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամ է:
Անչափահասների հարազատներն այս պահին գլխավոր դատախազության մոտ ցույց են անցկացնում՝ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ անցյալ տարի՝ 2017-ի դեկտեմբերի մեկին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով մահացել էր 51 դպրոցի 11-րդ դասարանի երկու աշակերտ։