
Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանական հարցերով նախկին քարտուղար Աննա Դոլիձեն պահանջում է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հրաժարականը:
Դոլիձեն ասել է, որ Ծուլուկիանին իրականում չի ընկալում իրավիճակը: Դոլիձեի խոսքով, դրա ապացույցը նախարարի հայտարարությունն է, որում ասել է, որ կողմ չի եղել Շոթաձեի հրաժարականին:
Արդարադատության նախարարության բարձրագույն խորհրդի անդամը հայտնել է, որ Ծուլուկիանին այս հայտարարությունից հետո իրավունք չունի նոր գլխավոր դատախազ նշանակել:
Դոլիձեն կարծում է, որ Ծուլուկիանին ևս պատասխանատվություն ունի, ինչպես Շոթաձեն և պետք է հրաժարական տա: Տեղեկացնում է Rustavi 2-ը։
Հիշեցնենք՝ դպրոցականների սպանության գործով դատարանի որոշումից հետո հասարակության ճնշումների ներքո մայիսի 31-ին հրաժարական է տվել գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: