
Չդադարող անձրևները խնդիրներ են ստեղծել Գուրիայում՝ Օզուրգեթիի և Լանչխութիի շրջաններում: Ռուսթավի 2 հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Օզուրգեթի քաղաքի մի մասը հեղեղվել է, ինչի պատճառով ստիպված են եղել փակել կենտրոնական փողոցները: Մի քանի ժամ կաթվածահար է եղել երթևեկությունը: Մոտակա գյուղերում անձրևը մոտ 20 տուն է հեղեղել: Փրկարարական բրիգադները ջրահեռացման աշխատանքներ են տանում: Ծանր է դրությունը հատկապես Շեմոկմեդի գյուղում, ուր ափերից դուրս եկած գետը ողողել է ճանապարհն ու տների առաջին հարկերը:
Տեղումներն ու քամին խնդիրներ են ստեղծել նաև Լանչխութիի շրջանում, այստեղ Սուպս գետը հեղեղել է ցանքսատարածությունները: