Անհրաժեշտություն չկա ամուսնության հարցի շուրջ հանրաքվե անցկացնել: Սերգեյենկո.

 

Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն կարծում է, որ անհրաժեշտություն չկա ամուսնության հարցի շուրջ հանրաքվե անցկացնել.  

«Որքան գիտեմ Սահմանադրության մեջ արդեն ամրագրված է, որ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու կամավոր միությունն է: Իմ կարծիքով սա այնքան պարզ ձևակերպում է, որ այս թեմայով պարտադիր չէ հանրաքվե անցկացնել: Գիտեմ` օրենքը  թույլատրում  է  ստորագրությունների որոշակի քանակ ներկայացնելուց հետո հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնել:  Սակայն դա մեծ ծախսերի հետ է կապված»,-ասել է նախարարը` անիմաստ համարելով գումար ծախսել մի հարցի վրա, որը «առանց այդ էլ պարզ  է»:samartali

Հիշեցնենք,  որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  (ԿԸՀ) ամուսնության հետ կապված հանրաքվե  անցկացնելու մասին մի նախաձեռնող խմբի ներկայացրած հայտն արդեն ուղարկել է  նախագահին:  Այս մասին  «ինտերպրեսնյուս» լրատվականին փոխանցել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Աննա Միքելաձեն:  Նա տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակներ  Ալեքսանդրե Բրեգվաձեն, Սոսո Մանջավիձեն եւ Զվիադ Տոմարաձեն առաջարկում են հարնաքվե անցկացնել`  «համաձա՞յն եք, որ քաղաքացիական ամուսնությունը սահմանվի  որպես ընտանիքի ստեղծման  նպատակով  տղամարդու եւ կնոջ միջեւ կապ» հարցով:

 

ԿԸՀ-ի մամլո խոսնակը նշելով,  որ  հանձնաժողովը նախաձեռնող խմբի հատարարությունը մայիսի 13-ին է ստացել, տեղեկացրել է, որ սակայն երկար ժամանակ  քննարկումներ են ընթացել  մի շարք հակասական հարցերի շուրջ:  «Հունիսի 12-ի նիստի ընթացքում հարցը վերաձևակերպվել է և այժմ  հակասություններ չունի   օրենսդրության հետ»:

 

Միքելաձեն նաև նշել է, որ  ԿԸՀ-ը պարզել է, որ  ներկայցված 224 հազար ստորագրությունից կեղծ է եղել միայն 23 հազար  652-ը: «Ավելի քան 200 հազար  ստորագրությամբ ԿԸՀ-ը հայտը գրանցել է և ուղարկել երկրի նախագահին»,-մեկնաբանել է  Աննա Միքելաձեն:

«Ինտերպրեսնյուսին»  ԿԸՀ-ի մամուլի խոսնակը նաև  հիշեցրել  է, որ Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 1106-րդ հոդվածը տալիս է ամուսնության մասին հստակ ձևակերպումը`  «ամուսնությունը կնոջ և տղամարդու միություն է», սակայն, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես է գալիս այն  Սահմանադրությամբ  վերաձևակերպելու նախաձեռնությամբ:

Նշենք, որ Սահամադրության   36-րդ  հոդվածի առաջին կետում  չի մատնանշվում ապագա ամուսինների սեռը:

Հարկ է նշել, որ  ավելի վաղ ԿԸՀ ընդունել էր  մեկ այլ նախաձեռնող խմբի  (անդամներ` Զուրաբ Թոլորիա, Գիորգի Կղորղանիշվիլի, Կախա Նիքաբաձե, Բադրի Կվիրիկաշվիլի, Պետրե Գոգոսաշվիլի, Թեյմուրազ Ցիսկարիշվիլի, Դավիթ Կուճավա)    «Համաձա՞յն եք, թե ոչ, որ միասեռ ամուսնությունը թույլատրվի Վրաստանում» հարցով հանրաքվե անցկացնելու մասին հայտը:

Այս մասին «տաբուլա» լրատվականին տված հարցազրույցում իրավաբան Գիորգի Չիտաձեն նշել էր, որ  քաղաքացիական օրենսգրքի համաձայն ամուսնությունը  տղամարդու եւ կնոջ միությունն է,  իսկ հանրաքվեն չի կարելի օգտագործել օրենքը վերացնելու կամ նորն  ընդունելու համար:

« եթե նախաձեռնող խումբն ուզում է արդյունքի հասնել, ապա նրանք ունեն երկու ճանապարհ: Առաջինը դա սահմանադրական դատարանին դիմելն է, երկրորդը՝ օրենսդրական առաջարկությամբ հանդես գալը»,- Ասել է Չիտաձեն:

Ի դեպ, այս խոսակցությունների հիմք է հանդիսացել սեռական փոքրամասնությունների աջակիցների այն պնդումը, որ Վրաստանի Սահմանադրությունը  չի հսատկեցնում,  որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է:

 

Թողնել պատասխան