Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` երկրի անկախության օրվա առթիվ միջոցառումների նախապատրաստման և անցկացման օրերին, մայրաքաղաքում երթևեկությունը կսահմանափակվի:
«Մինչև մայիսի 26-ի երեկո` միջոցառումների ավարտը, Ազատության հրապարակում սահմանափակումներ կլինեն: Մասնավորապես` Պուշկինի փողոցում երթևեկությունը միակողմանի կլինի և ավտոմեքենաները կշարժվեն Օրբելյանիի փողոցի ուղղությամբ:
Մայիսի 24-ի 24:00-ից ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի Ռուսթավելիի պողոտայում և Վարդերի հեղափոխության հրապարակում: Երթևեկությունը կսահմանափակվի նաև Ռուսթավելիի պողոտայի հարակից փողոցներում:
Մայիսի 26-ի 05:00-ից Ազատության հրապարակում նույնպես կարգելվի երթևեկությունը: Նշված սահմանափակումները կհանվեն մայիսի 27-ին»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: