Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-24-ը կայցելի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է Մերկելի այցի կարևորությանը: Հաղորդում է Interpressnews գործակալությունը:
«Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան շատ կարևոր է մեզ համար: Վրաստանի հետ մեկտեղ նա նաև կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան, որտեղ կատարվող իրադարձությունների ֆոնին, առկա մարտահրավերներով հանդերձ՝ Եվրոպական միությունում մեր երկիրը պետք է աջակցի Գերմանիային», — ասել է Զալկալիանին՝ հավելելով, որ Մերկելը վերջին անգամ Վրաստան է այցելել տասը տարի առաջ։