Վրաստանում վերջին հինգ ամիսների տվյալներով` զբոսաշրջիկների ռեկորդային թիվ է գրանցվել: Վիճակագրությունը լրավտամիջոցներին է ներկայացրել Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիգորգի Չոգովաձեն:
2016 թվականի մայիս ամսվա տվլյալներով` Վրաստան է այցելել 522. 359 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը նախորդ տարվա տվյալների համեմատ 14,9 տոկոսով աճել է: Աճել է նաև կարճ ժամանակով (մոտ 24 ժամ) Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը: Անցյալ տարվա համեմատ այդ թիվը կազմել է 24.3%:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով` դրական տենդենցը պահպանվում է հատկապես ԵՄ երկրների կողմից: Հատկանշական է Հնդկաստանից Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցուցանիշը՝ 31,9% :
Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, Ադրբեջանը առաջին հորիզոնականում է` 22%, այնուհետև Թուրքիան 6,6%, Հայաստանը նվազագույն ցուցանիշ է գրանցել` 2.8%: