Այսօր պաշտոնական այցով Վրաստան կժամանի Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ երկօրյա այցի ընթացքում Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտաքին և ներքին գործերի նախարարների հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր, օրակարգում են նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ հետ Վրաստանի հարաբերությունների, տարածաշրջանում ընթացող իրադարձությունների մասին խնդիրները: