
Այսօր Թբիլիսիի սակրեբուլոյում քննարկվում է Վարդերի հեղափոխության հրապարակի վերանվանման հարցը:
Վերջնական որոշում պատգամավորները, հավանաբար, կկայացնեն մինչև շաբաթվա վերջ: Նախաձեռնությանը կտրականապես դեմ է ընդդիմությունը և այն գնահատում է որպես քաղաքական որոշում:
Իսկ խորհրդարանական մեծամասնությունում նախաձեռնությունը վերագրում են անկախության 100 ամյակին: Փոփոխությունների հաստատման դեպքում Վարդերի հեղափոխության հրապարակը կկոչվի «Առաջին դեմոկրատական հանրապետության հրապարակ»: