Ընտրություններին մասնակցող թեկնածուներն կկարողանան չեղարկել իրենց մասնակցությունը այսօր՝ սեպտեմբերը 28-ին, մինչեւ երեկոյան ժամը 6-ը: Ինչպես հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան, դրանից հետո ԿԸՀ-ն կհաստատի ընտրաթերթիկների տեքստը, նաեւ ընտրական վարչակազմը կհաստատի այն դիտորդներին, որոնք կհետեւեն քվեաթերթիկների տպագրման գործընթացին: «Այսօր լրանում է մեծամասնական եւ համամասնական ցուցակները փոփոխելու կամ մասնակցությունը չեղարկելու վերջնաժամկետը»,֊ հայտարարել է Թամար Ժվանիան: