Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Սոփո Կիլաձեն տարօրինակ է համարում Վրաստանում բռնկվող հրդեհների մեծ թիվը։ «Շատ տարօրինակ է, որ ամառվանից սկսած այսքան հրդեհներ են տեղի ունենում»,-ասել է պատգամավորը։
«Հրդեհները մեծ վնաս են հասցրել երկրին: Կարծում եմ, որ բազմաթիվ հարցերի առկայությունը բնական է, սակայն հույս ունեմ, որ հետաքննությունը կպարզի, թե որքանով միտումնավոր չեն այդ հրդեհները»,-հայտարարել է Կիլաձեն:
Լուսանկարը` iPress.ge-ի