Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գնահատմամբ, Վրաստանում ընտրությունները կեղծվել են: «Երեկվա 2-րդ փուլն անց է կացվել հենց այնպես, ինչպես սպասում էի եւ բոլորին զգուշացնում էի՝ դրանք ամբողջապես կեղծվել են: Միջազգային դիտորդների բացակայության պայմաններում, Իվանիշվիլին փող չի ծախսել «կարուսելներ» կազմակերպելու վրա եւ շատ տեղերում պարզապես թվեր է նկարել: Այսպիսի մասշտաբային կեղծիքներ Շեւարդնաձեն երազում էլ չէր տեսել: Եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնենք բոլոր մեր ակտիվիստներին եւ այն ընտրողներին, որոնք եկել եւ աջակցել են մեզ ընտրությունների ընթացքում: Մենք պիտի բաց քննարկում ծավալենք ոչ թե այն մասին, թե ինչպես ենք «պարտվել» ընտրություններում, այլեւ այն մասին, թե ինչպես չկարողացանք վերացնել Իվանիշվիլիի կողմից ստեղծված ընտրությունների ինստիտուտը»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
«Այսպիսի մասշտաբային կեղծիքներ Շեւարդնաձեն երազում էլ չէր տեսել». Սաակաշվիլի
0
Լիզա Թորոսյան
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով: