«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդները հանդիպել են թոշակառուներին, որի ընթացքում խոսվել է կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ: Կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի խոսքերով, «Եվրոպական Վրաստան»-ը պատրաստվում է կենսաթոշակները բարձրացնել:
Բաքրաձեի հայտարարության համաձայն` այն շրջաններում, որտեղ ՏԻՄ ընտրություններում կհաղթի իրենց կուսակցությունը, կենսաթոշակները կավելանան, որը տեղի կունենա բյուրոկրատական ծախսերի նվազեցման հաշվին:
«Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ տասնյակ հազարավոր թոշակառուներ ծանրագույն պայմաններում են: Գործ ունենք գնաճի, թանկ դեղորայքի, աղքատության հետ և այս իրավիճակում իշխանությունները ոչ մի խոսք չեն ասում թոշակառուների մասին և ոչինչ չեն խոստանում»,- հայտարարել է Բաքրաձեն: