Ամռան գալուն զուգընթաց ակտիվացել է նաև կարմրուկի վիրուսը և եղանակին բնորոշ այլ հիվանդություններ: Այդ մասին հայտարարել է հիվանդությունների կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ջերմաստիճանի աճի հետ անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները և սննդամթերքը, անպայման, պահել սառնարանում։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում աղիքային վարակների վտանգը բարձր է:
Ակտիվացել են նաև ոջիլներն ու մոծակները: Մասնագետները խորհուրդ են տալիս բնակիչներին հատուկ միջոցներ կիրառել՝ միջատներից պաշտպանվելու համար:
«Ցավոք, կարմրուկը տարածված է: Եթե երեխան պատվաստված չէ, պատվաստեք նրան: Սա վերաբերում է նաև մեծահասակների, հատկապես հղիներին», — ասել է Իմնաձեն: