
Այս տարվա ամռանը Վրաստանի ուսուցիչների համար կանցկացվեն դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց գործնական հմտությունները։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։
«Հենց այս ամառ ուսուցիչների համար կանցկացնենք վերապատրաստման դասընթացներ, որտեղ ուշադրություն կդարձվեն մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանը։ Այս ամենից հետո մենք կստուգենք, թե դասընթացներից ինչ է տարել ուսուցիչը դասասենյակ»,- նշել է նախարարը։
Այն հարցին, թե կշարունակի՞ գործել տնօրենների խորհուրդը, Չխենկելին պատասխանել է, որ գործում է ինչպես տնօրենների, այնպես էլ ռեկտորների խորհուրդ, որոնք հնարավոր է վերակազմավորվեն։
«Գոյություն ուներ ռեկտորների և տնօրենների խորհուրդ։ Երկուսն էլ պահպանվում են որոշակի ձևով, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է դրանք վերակազմավորվեն»,- ասել է Չխենկելին։