Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին սեպտեմբերի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Նա Իվանիշվիլիի խոսքերը «սուտ» է համարել: Հիշեցենք` Իվանիշվիլին հայտարարել էր, թե խորհրդարանի նախագահը խորհրդարանում ոչ մի պիտանի գործ չի արել:
Ի դեպ, Իվանիշվիլին անգործության մեջ է մեղադրել նաև խորհրդարանի պետական սահմանդրական հանձնաժողովին: Ի պատասխան, Ուսուփաշվիլին ասել է.
«Ցավոք, երեկ նորից սուտ լուրեր են տարածվել: Այս անգամ, սակայն, առավել ցավալի է, որ այն տարածեց Բիձինա Իվանիշվիլին: Ես դեռ հակված եմ այն մտքին, որ այս ամենը նրա սխալ տեղեկացվածության արդյունքն է, և որ այդ ամենը նա ասել է ոչ գիտակցված»:
Ուսուփաշվիլիի կարծիքով Իվանիշվիլիի մեղադրանքները միանգամայն անհիմն են, քանի որ հանձնաժողովն իր 2,5 տարվա գործունեության արդյունքում ներկայացրել է 101 շատ կարևոր առաջարկ:
«Պետական սահմանադրական հանձնաժողովը չի կարողացել որոշումներ ընդունել, քանի որ «Միացյալ ազգային շարժումը», որին բացի իր կուսակցությունից այս երկրում տեղի ունեցող ոչ մի բան չէր անհանգստացնում , դե ֆակտո բոյկոտ էր հայտարարել հանձնաժողովի դեմ»:
Ուսուփաշվիլին նաև ասել է. «Ամոթ է, պարոն Իվանիշվիլի. նման բան ասողին այլևս ոչ ոք չի վստահի: Ես չեմ ցանկանում, որ վրաց հասարակությունը մնա հեղինակություն չունեցող առաջնորդների հույսին»:
Տեղեկացնում է «news.ge»-ն: