Ամերիկյան 6 նահանգում ստուգումների արդյունքում մի քանի հարյուր փախստականներ են ձերբակալվել՝ առանց փաստաթղթերի և երկրում բնակության իրավունքի: Այս մասին գրում է «The Washington Post» թերթը՝ հղում անելով միգրացիոն ծառայութանը: Ամեն ինչ սկսվել է ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի քաղաքականության խստացման մասին հրամանից հետո: Ստուգումների ընթացքում ձերբակալվածների շարքում կան նաև նախկինում միգրացիոն օրենսդրությունը չխախտած անձինք: Մինչ մասսայական ձերբակալությունները, Մեքսիկան ԱՄՆ-ում բնակվող իր քաղաքացիներին կոչ էր արել հատուկ զգուշություն ցուցաբերել՝ կապված միգրացիոն նոր քաղաքականության հետ: Ամերիկայի նոր միգրացիոն քաղաքականությունը մտահոգություններ է առաջ բերել աշխարհի շատ երկրներում: Նախագահ Թրամփը, մինչդեռ, համոզված է՝ իր նորամուծությունը արվում է հանուն Ամերիկայի անվտանգության: Թրամփը հիշեցրել է, որ նույն քայլին դիմել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ևս, երբ 2011-ին 6 ամսով դադարեցրել էր վիզաների տրամադրումը իրաքցի փախստականներին:
ԱՄՆ-ում առանց անհրաժեշտ փաստաթղթերի բնակվող մարդկանց քանակը մոտ 11 միլիոն է: