Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի իրավապահ համակարգի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը պատրաստվում է հատկացնել 250 հազար ԱՄՆ դոլար Վրաստանում անչափահասների հանցագործությունների դեմ պայքարի համար: Տեղեկացնում է apsny.ge լրատվականը:
Ըստ պետդեպատամենտի տեղեկատվության՝ անչափահասների հանցագործությունների պայքարի համար կկիրառվի նոր՝ «այլընտրանքային արդարադատության» մեթոդաբանությունը, որը ներառում է նաև դասընթացներ ոստիկանների համար:
Հատկանշական է, որ Վրաստանն անվտանգության տեսանկյունից աշխարհի մասշտաբով առաջին տեղերում է: