«ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանում Խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտը, որոնք ցույց տվեցին, որ Վրաստանը առաջատար է տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից»:
Սպիտակ տան եզրակացությունը հրապարակել է Грузия Online-ը:
«ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 8-ին և 30-ին անցկացված ընտրությունները գնահատել է որպես մրցակցային, որոնց ընթացքում պաշտպանվել են թեկնածուների և ընտողների իրավունքները: Տարբեր քաղաքական բևեռների առաջնորդները էական դեր խաղացին` կոչ անելով իրենց համակիրներին զսպվածություն դրսևորել, որպեսզի ընտրողներն ազատ կամք արտահայտելու հնարավորություն ունենան»,- հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Նէդ Փրայսը` նշելով նաև, որ իրենց անհանգստացնում են բռնության և վախի մթնոլորտի որոշ դրսևորումներ և կոչ են անում իրավական նորմերի պահպանմամբ հիմնովին հետաքննել և պատասխանատվության ենթարկել միջադեպերի մեղավորներին:
Վաշինգտոնը նաև կոչ է անում բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին` միասին աշխատել` Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտ նպատակներին, անվտանգությանը և տնտեսական բարեկեցությանը հասնելու համար: «Մենք նոր Կառավարությունից և Խորհրդարանից համագործակցություն ենք սպասում` ժողովրդավարական և տնտեսական զարգացման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, Վրաստանի եվրոպական ուղղությանն աջակցելու նպատակով»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: