Ահաբեկչությունը և Մերձավոր Արևելքում առկա ընդհանուր վտանգների դեմ պայքարը դարձել են ԱՄն-ի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում քննարկված գլխավոր հարցերից:
Հանդիպման ավարտին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագայում ևս կաջակցի Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ նշել է որ, տարածաշրջանում քրդական «ժողովրդավարական միության» նման կուսակցություններն իրավունք չունեն գոյություն ունենալ և նրանց հետ համագործակցությունը միջազգային պայմանավորվածության խախտում է: