ԱՄՆ Կոնգրեսը Վրաստանին ավելի քան 105 մլն դոլարի օգնություն կտրամադրի։ Այս մասին նշվում է ԱՄՆ կոնգրեսի 2018 թվականի ֆինանսական բյուջեի տարեկան նախագծում։
«Վրաստանին օգնության համար հատկացնել 105 մլն 325 հազար դոլար, իսկ Ուկրաինային՝ ավելի քան 420 մլն 700 հազար դոլար»,- նշված է բյուջեի նախագծում։
Հատկանշական է, որ տվյալ գումարի մեջ չի մտնում Ուկրաինային հատկացված 200 մլն ռազմական օգնությունը։
Բյուջեի նախագծի քվեարկության վերջնաժամկետը ուրբաթ օրն է, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի այն։
Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge
Լուսանկարը՝ PlanetSave