ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվել է իրավիճակը Վրաստանում: Մասնավորապես` խոսվել է այս տարվա աշնանը սպասվող` Խորհրդարանական ընտրությունների մասին:
Ամերիկացի կոնգրեսական Սթիվ Ռասսելը քննադատել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` նրան ներկայացնելով որպես Պուտինի համակիր և առաջարկել է սառեցնել նրա բանկային հաշիվները.
«Ռուսաստանը փորձում է միջամտել ներքաղաքական գործընթացներում` հույս ունենալով, որ Վրաստանում ռռւսամետ իշխանություններ կլինեն: Այս ամենում գլխավոր գործող անձը Պուտինի դաշնակից, օլիգարխ Իվանիշվիլին է, ով նպատակ է հետապնդում` ձայներ գնելու և քաղաքական մրցակիցներին պատժելու ճանապարհով միջամտել ընտրական գործընթացին: Նա նաև նպատակ ունի ընտրությունների վրա ազդել` օգտագործելով երկրի վարչական և քաղաքական ռեսուրսները: Կոչ ենք անում ԱՄՆ-ի նախագահին` աջակցել Վրաստանին` ընտրական գործընթացի վերահսկման տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը` արևմտյան բանկերին` սառեցնել Բիձինա Իվանիշվիլիի բանկային հաշիվները»,- ամերիկացի կոնգրեսականի խոսքերը մեջբերում ենք «Գռուզիա օնլայն» պարբերականից: