«ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Վրաստանին ցուցաբերվող լուրջ աջակցության դրսևորումն է»,-հունիսի 30-ի կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով, ուրախալի է այն փաստը, որ փոխնախագահի կողմից այցի համար ընտրված երեք երկրներից մեկը Վրաստանն է:
«Շատ կարևոր լուր եմ ուզում հայտնել: Հուլիսի 31-ից 1-ը Վրաստան կայցելի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներ կատարած իմ այցի շրջանակներում հանդիպեցի փոխնախագահի հետ և նրան հրավիրեցի Վրաստան: Շատ հաճելի է, որ հանդիպումը չի ուշանա: Սա, իհարկե, ԱՄՆ-ի կողմից Վրաստանին ցուցաբերվող աջակցության լուրջ խորհրդանիշ է»,- նշել է Կվրիկաշվիլին:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, փոխնախագահ Մայք Փենսը մեկ ամսից կայցելի Էստոնիա, Վրաստան եւ Մոնտենեգրո։