
Ճիճինաձե
«Եթե դիտարկենք ԱՄՆ-ի տնտեսական զարգացման ծրագիրը, կարելի է ասել, որ այն արտագրված է մեր (Վրաստանի-խմբ․) ծրագրից»,-այս մասին հայտարարել է Իսանիի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն՝ անդրադառնալով լարիի արժեզրկմանը: Նրա խոսքով՝ Վրաստանի նոր կառավարության 2017թ․-ի տնտեսական զարգացման ծրագրի նպատակը տարադրամի հանդեպ վստահության վերականգնումն է: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
«Քաղաքացին, նույնիսկ երբ խանութում մանր է ստանում, առանց ժամանակ կորցնելու դոլար է գնում, քանի որ լարիի հանդեպ վստահությունը նվազել է»,-ընդգծել է պատգամավորը:
Ճիճինաձեն նշել է, որ լարիի փոխարժեքը նվազել է միայն դոլարի հանդեպ, իսկ Վրաստանի հարևան երկրների տարադրամների նկատմամբ այն մնացել է անփոփոխ: