
ԱՄՆ-ի Սենատը բանաձեւ է ընդունել` Վարշավայի գագաթաժողովի եւ ԱՄՆ-ի կողմից Դաշինքի ապագա աջակցության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սենատի կողմից ընդունված բանաձեւում հստակեցվում է «Միջազգային գործողություններում Վրաստանից զոհված մարտիկների ներդրումը, պաշտպանության ոլորտի ֆինանսավորման կարեւոր ռեսուրսները»:
Բանաձեւում ընդգծվում է «ՆԱՏՕ-Վրաստան հիմնարար միջոցառումների փաթեթի» կարեւորությունը` երկրի կայունության եւ պաշտպանական հնարավորությունների զարգացման տեսանկյունից: Նշվում է նաեւ, որ «ՆԱՏՕ-Վրաստան միասնական զորավարժությունների եւ գնահատման կենտրոնի» դերը Վրաստանի եւ դաշինքի անդամների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանն է ուղղված: Բանաձեւում խոսվում է նաեւ Վրաստանի օկուպացված տարածքներից, որտեղ մասնավորապես ասվում է, թե 2014 թվականին Ռուսաստանի դաշնության կողմից Ուկրաինա ներխուժելու արդյունքում` Ռուսաստանի կողմից Վրաստանի` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շրջանների ապօրինի վերահսկման տարածքներին ավելացել է Ղրիմը: