ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում՝ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»,- նշված է Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում, որը տարածել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:
«Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, քաղաքական բոլոր կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան:
Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ հայ ժողովրդին»,- գրում է ԱՄՆ-ի նախագահը Նիկոլ Փաշինյանին:
Լուսանկարները և նյութը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից