Վրաստանը տարածաշրջանի համար ժողովրդավարության վառ օրինակ է․ ԱՄՆ-ի դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին ևս մեկ անգամ անդրադարձել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ընթացող զարգացումներին։  

«Մեր կարծիքով՝ Վրաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանի համար վառ օրինակ է: Այնպես, ինչպես մյուս բոլոր ժողովրդավարական երկրներում, Վրաստանում ևս պետք է գոյություն ունենան պարտադիր ցուցիչներ, որոնցից է մամուլի բազմակարծությունը, ազատ խոսքը: Սա ժողովրդավարության զարգացման կարևոր նախապայմաններից է: Մենք հավատում ենք, որ Վրաստանն այս ուղղությամբ էլ ավելի առաջ կընթանա»,- հայտարարել է Յան Կելլին:

Հիշեցնենք՝  Վրաստանի գերագույն դատարանի կողմից օրեր առաջ կայացրած վճռի համաձայն՝  երկրի ամենամեծ ժողովրդականություն վայելող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության  սեփականության իրավունքն անցնում է Քիբար Խալվաշիին: Ընկերության ղեկավարությունը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որը  կասեցրել է գերագույն դատարանի կայացրած դատավճռի կատարումը:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին ավելի վաղ  լրագրողների հետ զրույցում   բացառել է Ստրասբուրգի դատարանի վրա ճնշում գործադրելու հավանականությունը:

 

Թողնել պատասխան