«Ամաչում եմ, որ այս մարդը իմ երկրի նախագահն է եղել»,- անդրադառնալով Սաակաշվիլիի ձերբակալմանը, հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
Վերջինիս խոսքով, Սաակաշվիլին պարզապես անում է ամեն ինչ, որպեսզի ակտիվ մնա: Մնդինարաձեն նշում է, որ Սաակաշվիլիի արտահաձման վերաբերյալ մի քանի անգամ խնդրանքով դիմել են Ուկրաինային, հարցն այսօր միայն կախված է ուկրաինական կողմից:
«Ամաչում եմ, որ այդ մարդն իմ երկրի նախագահն է եղել: Սաակաշվիլին դիմում է ամեն տեսակի արկածախնդրության, որպեսզի ակտիվ մնա: Վրաստանում նման բան այլևս չի կրկնվի և հույս ունեմ ուկրաինացիները շուտ կհասկանան՝ ով է նա: Ճիշտ է, մենք երկար ժամանակ է սպասում ենք սրան: Սաակաշվիլին չի կարող Վրաստանում կրկին ակտուալ դառնալ»,- հայտարարել է Մդինարաձեն: