Իրավապահ մարմինները «Աղմուկի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում 252 անձի են տուգանել:
Գործակալության տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսից մինչև տարվա վերջ աղմուկի համար տուգանվել է 177 ֆիզիկական և իրավաբանական անձ, իսկ 2018 թվականի մարտ ամիսը ներառյալ՝ 77 տուգանք է գրանցվել:
Խորհրդարանը «Աղմուկի մասին» օրենքի նախագիծը հաստատել է 2017 թվականի հունիսի 28-ին: Օրվա ընթացում աղմուկի նորմերը խախտելու օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել օգոստոսի 15-ին:
Ըստ օրենքի՝ ժամը 07:00-23:00-ը քաղաքում թույլատրելի է համարվում 40 դեցիբել աղմուկը, ժամը 23:00-07:00-ը՝ 30 դեցիբելը:
Աղմուկի նորմերը խախտելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջին դեպքում՝ զգուշացում, մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 150 լարի տուգանք, իրավաբանական անձի դեպքում ՝ 500 լարի: