«Արդյունաբերողներ» կուսակցության առաջնորդ Զուրաբ Տկղեմալաձեն հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում՝ նշելով, որ հարցի առընչությամբ պաշտոնապես որոշումը կկայացնի եկող տարի:
«Քաղաքականությունից ամբողջովին դուրս գալ չեմ պատրաստվում, սակայն կարծում եմ, որ ակտիվ քաղաքականությունը պետք է փոխանցել երիտասարդներին: Հնարավոր է նաեւ լքեմ կուսակցության ղեկավարի պաշտոնը: «Արդյունաբերները» չի լուծարվի, այն միշտ կգործի: Հույս ունեմ, որ երիտասարդները կգրավեն առաջատար դիրքեր»,- հայտարարել է Տկղեմալաձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Արդյունաբերողներ»-ը չհաղթահարեցին ընտրական 5 տոկոսանոց շեմը։