Ախալքալաքի մեծամասնական թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները

Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում 8 թեկնածու է պայքարում: Jnews-ի մեր գործընկերներն առանձնացրել են նրանց նախընտրական ծրագրերի կարևոր դրույթները:

armen-p-229x164«Ազգային ֆորում» կուսակցության կողմից առաջադրված Արմենակ Փոլորչյանը խոստանում է ընտրվելու դեպքում գյուղատնտեսության զարգացում: Մարդկանց համար պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գյուղատնտեսությունը շահութաբեր դառնա, գյուղացին կարողանա մի քիչ թեթևացնել իր հոգսերը:

robert-212x164Հաջորդ թեկնածուի Ռոբերտ Ջաղացպանյանի համար առաջնային խնդիր է՝ հողերի հետ կապված խնդիրները, մասնավորապես սեփականաշնորհման մասին օրենքում փոփոխությունները:

 

arsen-218x164

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Արսեն Կարապետյանը ընտրությունների է գնում «Ջավախքը՝ ջավախքցուն» կարգախոսով՝ Ջավախքը Վրաստանի մաս է ու պիտի զարգանա Վրաստանի հետ միաժամանակ:

 

 

artash-218x164Արտաշես Պալանջյանը նախաձեռնող խմբի կողմից կարևորում է, որ Վրաստանում ընդունված օրենքները հավասարապես գործեն շրջաններում ևս: Իրավահավասարություն լինի: Այսինքն Ախալքալաքում ևս գործեն այն օրենքները, որոնք ընդունվում են Վրաստանում: Վերականգնվի մարդկանց ընտրության իրավական իրավունքը:

henzel-164x164«Վրացական երազանք»-ից Հենզել Մկոյանի համար ևս ամենակարևոր նախընտրական խոստումը՝ հողերի խնդրի լուծումն է, մասնավորապես դրանց հավասարապես բաշխումը:

 

 

 

merujՄերուժան Կարախանյանը պատգամավոր լինելու դեպքում խոստանում է փակել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաքի-Կարս երկաթգիծը:

 

 

 

shaqro-246x164Շաքրո Այվազյանը ներկայացնում է Պաատա Բուճուլաձեի՝ Պետությունը Ժողովրդի համար կուսակցությունը, նրա նախընտրական խոստումը արդարության վերականգնումն է բոլոր ոլորտներում:

 

ashotՀանրապետական կուսակցությունը ներկայացնող Աշոտ Սահարյանը խորհրդարանում հայտնվելու դեպքում կվերացնի աղքատությունը:

 

Տեղեկատվությունը և լուսանկարները՝  jnews.ge-ի 

Թողնել պատասխան