Ախալքալաքիում նախընտրական հանդիպման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել (տեսանյութ)

Օգոստոսի 22-ին Վրաստանի վարչապետ,  «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից Ախալքալաքիում  մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված  Հենզել Մկոյանին ներկայացնելու ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, խորհրդարանի հայազգի մեկ այլ պատգամավոր,  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ  մի խումբ քաղաքացիներ ընդհատել են Հենզել  Մկոյանի ելույթը` ասելով, թե նա անցած 4 տարիների ընթացքում ոչինչ  չի արել Ջավախքի համար:  Դժգոհ քաղաքացիները ասել են.  «Եթե չի լինելու Պետրոսյանը՝ գնացեք»:  Վարչապետը անդրադառնալով  ժողովրդի վրդովմունքին,  նրանց դիմել է ռուսերենով. «Պետք չէ խոսել վերջնագրերով:  Այս մարդը, որ այստեղ կանգնած է, արդեն իսկ ինչ որ բան նշանակում է: Առաջին հերթին հարգեք ինքներդ  ձեզ,  հետո՝ ուրիշներին»: Սամվել Պետրոսյանն իր կողմնակիցների հետ  լքել է միջոցառման վայրը,  ցույցը շարունակել Ախալքալաքիի ավագանու խորհրդի շենքի  մոտ:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեսանյութն` այստեղ

Թողնել պատասխան