Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, Ախալցիխեի Սվիրի գյուղում երեկ օրվա երկրորդ կեսին բռնկված հրդեհը տեղայնացված է: Կրակի մարման աշխատանքներում ներգրավված է եղել 200-ից ավելի հրշեջ-փրկարար:
Ծառայության տեղեկատվությամբ, տեղում կենտրոնացված են հրդեհաշիջման տեխնիկաներ, որոնց կիրառումը, սակայն, բարդ ռելիեֆի պատճառովչի հաջողվել։ Հրդեհը տեղայնացնելու համար հարկավոր է եղել Վրաստանի ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության ուղղաթիռն օգտագործել:
Ախալցիխեի Սվիրի գյուղի բնակիչները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում ասել են, որ տարածքը լեռնային է, անհնար է այնտեղ հասնել ոտքով: Ըստ տեղացիների՝ փրկարարները տարածք են հասել ահազանգից մեկ ժամ հետո: Կրակի օջախները գոյացել են գյուղից մոտավորապես 5-6 կմ հեռավորության վրա: