Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրանք է ներկայացրել Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանի երեք աշխատակցի դեմ:
Imedinews-ի փոխանցմամբ, հետաքննությունը պարզել է, որ Սամցխե-Ջավախեթիի շրջանում անցկացվող ենթակառուցվածքների նախագծերի ժամանակ Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետի աշխատակիցները պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները՝ շրջանցելով համապատասխան զննման գործընթացը:
Այս ամենի արդյունքում գործակալությունը, որը կնքված պայմանագրով ստանձնել է աշխատանքների իրականացումը, արհեստականորեն ավելացրել է կատարվող աշխատանքի ծավալը՝ օգտագործելով ցածր որակի շինանյութ, ինչը հանգեցրել է պետական բյուջեի միջոցների յուրացման, գրում է imedinews-ը։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին մասով, այն նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում։