
Ախալցիխեի «Իմեդի» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկան է մահացել։ Վերջինս մարտի 28-ին է ծննդաբերել, այսօր առավոտյան նրան հիվանդանոցի լոգարանում մահացած են գտել։
Բժիշկները մահվան պատճառ են դիտարկում անոթների խցանումը։ Ընտանիքի անդամները պնդում են, որ դեպքի հետ կապված պատասխանատվությունն ընկնում է «Իմեդի» կենտրոնի վրա։
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, Ախալցիխեի ոստիկանությունում գործ է հարուցել Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։
Նյութի աղբյուրը՝ imedinews.ge