
Ալժիրի Բլիդա նահանգում Բուֆարիկ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով բոլոր ուղեւորները զոհվել են: Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է ավելի քան 200 մարդ: Այս մասին տեղեկացնում են Ալժիրի պաշտպանության նախարարությունից:
Ուղեւորների մեծ մասը զինծառայողներ են եղել: Փրկարարները դեռևս փորձում են մարել վթարի վայրում առաջացած հրդեհը: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից րոպեներ անց: Վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: